Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Պատերազմի հետևանքով բազմաթիվ արցախցիներ մնացին անտուն՝ թշնամուն թողնելով իրենց ողջ գույքն ու տարիների ստեղծածը: Տեղահանված արցախցիներից շատերը շարունակում են մնալ Հայաստանում՝ ապաստանելով տարբեր ժամանակավոր կացարաններում, հյուրատներում և հյուրանոցներում։ Հիմնադրամը հանձն է առել Հադրութցի ընտանիքների կեցության և սննդի կարիքների լուծումը. 100–ից ավել արցախցիներ ժամանակավորապես բնակություն են հաստատել տարբեր հյուրանոցներում՝ հույս ունենալով, որ շուտով բոլոր դժվարություններն անցյալում կմնան:
Ի դեպ, օրեր առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանը այցելել էր Արցախ և հանդիպել պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ: Քննարկվել են համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող աշխատանքների ընթացքն ու նոր ծրագրերի գործարկման մանրամասները:
«Հիմնադրամը կփորձի ֆինանսավորել պատերազմի հետևանքով տուժած տների ու բնակարանների վերանորոգումը: Այս ծրագրի իրականացման համար Հիմնադրամը շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլար կներդնի»,– ասել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:
Համահայկական Հիմնադրամը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը՝ նպաստելով Հայաստանի և Արցախի փոխկապակցված զարգացմանը: