|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
Հայաստանում նոյեմբերի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1993 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 112680 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 453033 վերջին մեկ օրում` 4583 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 40452 պացիենտ. մեկ օրում ավելացել է 295-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 70130 անձ, վերջին մեկ օրում՝ 1794 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 32 քաղաքացի, մահացածների թիվը 1668 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 430 է: