|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Արցախում ինտերնետ ցանցի բաժանորդների թիվը զգալիորեն ավելացել է. հուլիսի 1-ի դրությամբ բաժանորդների թիվը կազմել է 11524՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7654-ի փոխարեն. այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:
Ըստ նրա` բնակարաններում ինտերնետ ունեցողների թիվը կազմում է 10358՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4053-ի փոխարեն: Աճել է նաեւ բջջային ցանցի ապարատների թիվը՝ կազմելով 82506 հատ /նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 68527/, այդ թվում՝ մշտական գծինը` 57272 հատ: Իսկ ահա հիմնական հեռախոսային ապարատների թիվը նվազել է՝ 25554 հատից հասնելով 22061-ի:
«Հանրապետությունում այս տարվա հունվար-հունիսին կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալը փաստացի գներով կազմել է 3.5 մլրդ դրամ, որն անցած տարվա հունվար-հունիսի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 18.6 տոկոսով: Նշված եկամուտներից բնակչությանը մատուցված ծառայությունների բաժինը կազմել 2.5 մլրդ. դրամ»,- տեղեկացրել է վիճակագրական ծառայության նախագահը: