կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-25 09:57
Առանց Կատեգորիա

Արցախում ինֆորմացիոն բլոկադա է․ պատերազմից հետո կտրուկ վատացել է ինտերնետ և հեռախոսային կապը. «Հրապարակ»

Արցախում ինֆորմացիոն բլոկադա է․ պատերազմից հետո կտրուկ վատացել է ինտերնետ և հեռախոսային կապը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմի ավարտից հետո կտրուկ վատացել է Արցախում ինտերնետ եւ հեռախոսային կապը։ Հայաստան զանգել գրեթե հնարավոր չէ, միայն վատ ինտերնետային կապով են շփվում։

Պատկան մարմիններն անցած օրերին խոստացան շտկել խնդիրը, այդուհանդերձ, Արցախում համոզված են, որ խնդիրը ոչ միայն ենթակառուցվածքներն են, որոնք վնասվել են պատերազմի օրերին, այլեւ միտումնավոր ինֆորմացիոն բլոկադայի են ենթարկում Արցախի ժողովրդին, որպեսզի Հայաստանում ընթացող քաղաքական իրադարձություններին չկարողանան հետեւել։

Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը երեկ մեր լրագրողի հետ զրույցում տարակուսանք է հայտնել՝ այդ ինչպե՞ս էր պատերազմի ամենաթեժ օրերին կապն անխափան աշխատում, իսկ հիմա՝ ոչ․ «Կամ՝ ինչպե՞ս է կառավարության շենքում կապը նորմալ, իսկ դրանից դուրս խափանումներով է աշխատում։

Ենթադրվում է, որ միտումնավոր է այս ինֆորմացիոն բլոկադան, որ արցախցին չիմանա, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Արցախում շատերն ունեն նման կարծիք, որ արհեստական խնդիր կարծես լինի։ Դրա համար էլ մարդիկ մտածում են, որ  ինչ-որ բան այն չէ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում