Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զաքար Խոջաբաղյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԺ "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի՝ ԱԺ նույն՝ "ԻՄ քայլը" խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին ուղղված մեկնաբանությանը, որում Սարուխանյանը Մարալիկի ծննդատան փակման թեմայով Սոֆյա Հովսեփյանի հարցազրույցին արձագանքելով՝ նրան հորդորել էր խոսել «ոչ թե բամբասանքների լեզվով, այլ փաստերով և ապացույցներով», ապա հավելել՝ «ամուսնացիր՝ կանցնի»։
"Լուրերից տեղեկացա, որ մի (չգիտեմ ոնց բնութագրեմ) արարած, մեր Սոֆյայի հասցեին տղամարդուն ոչ վայել կերպով արտահայտություններ է թույլ տվել։
Սոֆյային դեռ 2012 թվից գիտեմ։ Էդ ժամանակներից ինչ հիշում եմ՝ իր կյանքն ու անձնականը մոռացած ծառայում է ազգին՝ չսահմանափակվելով իր հայրենի շրջանով։ Գործունեության տարածքը ներառում է Հայաստանի հյուսիսից մինչև հարավ, այդ թվում՝ Արցախը։
Էն նույն ժամանակ, երբ շատերն իրենց նեղ անձնական հարցերն են լուծում, կարիերա են անում, ֆինանսական բարեկեցություն են ապահովում և այլն, Սոֆյան նույնիսկ իր անձնականն է թողել մի կողմ ու անմնացորդ ծառայում է գրեթե բոլոր ոլորտներում՝ փորձելով իր լուման ներդնել հարցերի լուծման մեջ. կլինի դա զինվորականներին առնչվող խնդիր, կլինի դա իրավական հարց, կլինի՝ երեխաներին վերաբերող խնդիր, թե՝ ինչ-որ գյուղի ջրամատակարարում կամ մի թաղամասի բարեկարգում… Գրեթե էդպիսի խնդիր չկա, որով չդիմեն Սոֆյային՝ հայցելով նրա օգնությունը։ Գիտե՞ք ինչի, որովհետև ամենաէֆեկտիվ աշխատող, վստահելի ու սիրված պատգամավորներից է (եթե ոչ եզակի): Մարդ, որը ոչ թե ինչ-որ խմբային, թիմային, կամ գեոպոլիտիկ շահեր է սպասարկում, այլ ծառայում է հենց ժողովրդին, Հայ ազգին։ Մարդ, որ բազմաթիվ տղամարդկանցից ավելի թասիբով է ու չի քաշվում իր դիրքորոշումն հրապարակավ հայտնել, նույնիսկ եթե դա չի համընկնում քաղաքական թիմի մեծամասնության դիրքորոշմանը։ Գիտե՞ք ինչի, որովհետև լեգիտիմ ընտրված է և իրապես ժողովրդին է ներկայացնում։ Որովհետեւ թիկունքին ունի հենց իր ընտրողներին ու նրանց սերը։ Որովհետև նրան ճանաչում են գործերով։
Նրա հասցեին դուրս տվողները լավ կանեն մի հատ իրենց նայեն, նրա անձնական տիրույթ մտնողները՝ լավ կանեն իրենց անձնականը քննեն։ Արդյո՞ք էդքան կան, որ թույլ են տալիս էշ-էշ արտահայտություններ։
Էն «կանանց իրավունքների պաշտպանությամբ» զբաղվող ՀԿ-ների մասին՝ դե չխոսեմ։ Բազմաթիվ անգամներ դրանք ցույց են տվել, որ իրենց հետաքրքրությունները սահմանափակվում են կամ լգբտ շահերի սպասարկմամբ, կամ էլ դրանց առնչվող անասունագույն օրենքներ առաջ մղելու պատրվակով տարբեր կանանց դժբախտության շահարկմամբ։
Ստեղ մնում է մի բան ավելացնել.
Սոֆյան ընկալելի ու սիրելի է մեծամասնության կողմից։ Նրան ընդունում են գրեթե բոլորը՝ թե իշխանության, թե ժողովրդի, նույնիսկ՝ ընդդիմության մեջ։ Որովհետև ի տարբերություն շատերի, տեսնում են նրա մարդկային որակները, սկզբունքայնությունը, թասիբը։ Նույնիսկ եթե հակառակ կարծիքներ ունեն, նույնիսկ եթե համաձայն չեն նրա հետ, բայց չհարգել չեն կարող։
Իսկ Սոֆյային չեն ընդունում բացառապես ԼՏՊ-ի, ԼԳԲՏ-ի, սորոսական ու դրանց համարժեք՝ «արժեհամակարգով» դրանցից շատ չտարբերվող դեմքերը։ Ի դեպ, դրանց պարագայում ամուսնացած լինելը-չլինելը չի փրկում, որովհետև երբ մարդն ախմախ է կամ տգետ, երբ արժեհամակարգային խնդիրներ ու բարդույթներ ունի՝ դա իր գլխից է, ոչ թե կարգավիճակից։
Իսկ արժեհամակարգային բարձր որակներով մարդը ընդունելի ու սիրված է՝ անկախ կարգավիճակից, տարիքից ու քաղաքական համոզմունքներից. դրա վառ օրինակը հենց Սոֆյան է։
Երանի տվեք, երեսփոխաններ, որ Սոֆյայի հարգանքի կեսի կեսի չափն ունենաք, ու էդ հարգանքն ունենաք անկախ զբաղեցրած աթոռից, պաշտոնից կամ քաղաքական դրությունից, իսկ թրաշվելիս՝ մտածեք, որ տղամարդկությունը շատ ավելի լուրջ որակ է, քան զուտ սեռով պայմանավորված արտաքինը։
Բայց էդ լրիվ առանձին թեմա է, ու եթե 30 անց մարդը դեռ չի հասկացել, դժվար էլ հնարավոր կլինի բացատրել…
Էսքան բան։
Սոֆյա ջան, գլուխդ բարձր պահի։ Ով ինչ անի՝ իրեն կանի…",-գրում է Զաքար Խոջաբաղյանը։