Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.87 |
EUR | ⚊ | € 415.64 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 503.74 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Ֆեյսբուքյան օգտատեր Զաքար Խոջաբաղյանը, անդրադառնալով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառմանը, գրում է.
«Ուրեմն էրեգ, մի ոչ հարգելի ժամանակավոր, մի գրառում էր արել՝ թե բա տեսեք-տեսեք, Հայաստանում ՏՏ ոլորտի համաշխարհային իրադարձություն է, արհեստական ինտելեկտի գրած երաժշտություն է հնչեցվում, դասական համերգ և այլն, իսկ էդ նույն ընթացքում, մի քանի «հետամնաց» (դե սրանց պատկերացմամբ ով իրենց պես լգբտ չի՝ կարող են հետամնաց որակել) ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաք էին անում։
Նախ, սկսենք նրանից, որ այդ ՏՏ միջոցառումը դեռ 2014-15 թվականներից պլանավորված ծրագիր էր, և կոնկրետ էդ ոչհարգելին ու իրպեսները՝ դրա հետ գործնական աղերս իսկ չունեին։
Երկրորդը, այդ միջոցառման կազմակերպիչները հենց իրենք ևս դեմ են ստամբուլյան կոնվենցիային, և բազմաթիվ անգամներ հրապարակային քննադատել են դա։
Ավելին, էդ մարդիկ դեմ են նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, որի կարկառուն ներկայացուցիչներից մեկն է նշյալ ժամանակավորը․․․
Չորրորդ, համեմատել այդ երկու իրադարձություններն իրար՝ փորձելով ստեղծել արհեստական հակադրություն, մոտավորապես նույնն է, ինչ համեմատենք Լևոն Տեր-Պետրոսյանին՝ Իջևանում խոզի խորոված կազմակերպելու հետ։ Որպեսզի պատկերացնեք էդ ոչհարգելու ասածի ապուշության մակարդակը, ապա մոտավորապես էսպես կլինի․ թե էն նույն ընթացքում, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանն ուսումնասիրում է Կիլիկիան թագավորության ժառանգությունը՝ Մատենադարանում, մի քանի "հետամնաց ու գեղցի" Իջանում սև խոզ են մորթում ու խորոված անում․․․
Բայց խնդիրն ամենևին էլ այն չի, որ կարկառուն լևոնականը, որը ժամանակին Պետրոսի եթերով Իսրայել պետության համար կոկորդ էր պատռում (երևի տեղյակ չէ Ադրբեջանին վաճառած անօդաչուներից), էսօր Հայկական ազգային ծաղրելու փորձեր է անում․ իր հետ ամեն ինչ պարզ է՝ գենետիկ մակարդակով։ Խնդիրն այն է, որ էդ զառանցանքը հավանողների ու մեկնաբանողների մեջ էլ կարծես թե "մտածող մարդիկ" կան, իսկ էդ ոչհարգելուն վստահված է մի ոլորտ, որից ամենաշատը հենց իրպեսներին պետք է հեռու պահել․․․
Եւ այնուամենայնիվ, չնայած ձեր էժան ու դիշովի մանիպուլյացիաներին՝ հակադրել անհամեմատելին, միևնույն է՝ Հայկը ձեր տեսակին մի անգամ հաղթել է ու հա էլ հաղթած ունի․․․
Խոսեք նենց բաներից՝ ինչից խելքներդ հասնում է․․․
Ձեր մակարդակը Լևոն Տեր-Պետրոսյանի համար նախընտրական քարոզչություն կազմակերպելն է, դրանից էն կողմ անցնելու ջանքերը դատապարտված են․․․ ձեր տեսակի պես․․․ Նենց որ, վազն անցեք՝ ժամանակավոր ոչհարգելիներ․․․»: