Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առուշ Առուշանյանին աջակցող հասարակական նախաձեռնությունը հրավիրել էր մամուլի ասուլիս՝ անդրադառնալով Առուշանյանի և Սյունիքի համայքնապետերի ձերբակալմանը։
«Նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետի ԺՊ-ն ասում էր, որ՝ մի քանի համայնքապետե՛ր, ձեր գլխի հալը կտեսնեք, և այլն, և դրան հաջորդեցին սյունեցի համայքնապետերի ձերբակալությունները, որը հիմք է տալիս կարծելու, որ այս ամենը ունի քաղաքական կոնտեքստ։ Ստացվում է, որ մարդուն ինչ-որ դաշինքին անդամակցելու և քարոզչություն անելու համար մեղադրում են, բայց վարչապետի քարոզչությունը նորմալ է ընկալվում»,- ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին աջակցող հասարակական նախաձեռնության համակարգող Զաքար Խոջաբաղյանը։
Նա նշեց, որ ինքը ևս Գորիսից է, և թշնամին 3 կողմից հասել է Գորիս։ Փաստ է, որ կա սահմանագիծ Գորիսում, և ստեղծված պայմաններում համայնքապետերի, քաղաքապետերի, փոխքաղաքապետերի նկատմամբ քրեական գործեր հարուցելը, ձերբակալելը, խաթարելով բարդ վիճակում գտնվող մարզի, համայնքների կազմակերպչական աշխատանքները, լրացուցիչ ռիսկեր է պարունակում։
«Վերջիվերջո, համայնքապետերն են պատասխանատու դրա համար, և համայնքապետերը ընտրովի մարմին են, ոչ թե նշանակովի։ Առուշ Առուշանյանին ազատ արձակելու պահանջով Գորիսում անցկացված ստորագրահավաքին մոտ 9 400 մարդ է միացել՝ չհաշված քաղաքում բնակություն հաստատած՝ տեղահանված արցախցիներին, որոնք նույնպես պահանջում են ազատ արձակել Առուշանյանին։ Սա ցույց է տալիս, որ հասարակությունը սիրում է համայնքապետին»,- ասաց Խոջաբաղյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։