Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-11-11 13:02
Արցախ

Հայաստանի քաղաքական ինքնասպանությունը սկսվել է Փաշինյանի ընտրություններից. Կուրղինյան

Հայաստանի քաղաքական ինքնասպանությունը սկսվել է Փաշինյանի ընտրություններից. Կուրղինյան

Հայ ժողովուրդը և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հերոսաբար են իրենց դրսևորել և մտադիր չէին նահանջել, բայց նրանց դավաճանեցին նրանք, ում հայերը դրել էին իրենց պարանոցին՝ երկրի ղեկավար ընտրելով Նիկոլ Փաշինյանին. հայտարարել է «Ժամանակի էությունը» շարժման ղեկավար Սերգեյ Կուրղինյանը  Վլադիմիր Սոլովյովի թոք–շոուի ընթացքում։

«Առաջին հարցն այն է, որ այս ամենը կատարյալ դավաճանություն է: Երկրորդ հարցն այն է, որ հայ ժողովուրդը և հայկական բանակը իրենց հերոսաբար են պահել՝ առանց որևէ ակնկալիքի, թշնամու ուժերի 5-6-ապատիկ առավելության և Թուրքիայի մասնակցության պայմաններում... Չնայած այս բոլոր հանգամանքներին՝ հայ ժողովուրդն ու Արցախի բնակչությունը ցուցաբերել են հերոսականություն, փառք ու պատիվ նրանց: Այժմ ես հարցնում եմ՝ այդ ինչպես ձեզ դավաճանեցին»,- նշել է Կուրղինյանը։