|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն շնորհավորել է Ջո Բայդենին Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ նշելով իր երկար տարիների ծանոթությունը դեմոկրատ թեկնածուի հետ: Այս մասին քաղաքական գործիչը գրել է Twitter-ի իր էջում:
Նեթանյահուն ասել է, որ ինքը Բայդենին ճանաչում է շուրջ 40 տարի`որպես Իսրայելի մեծ բարեկամ: «Ես անհամբեր սպասում եմ միասին աշխատելուն` ԱՄՆ–ի և Իսրայելի հատուկ դաշինքն էլ ավելի ամրապնդելու համար»,- գրել է Իսրայելի վարչապետը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու, Իրանին հակադրվելու և մի շարք խաղաղության պայմանագրեր կնքելու համար: