|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երկրի նախագահի պաշտոնի համար մրցապայքարում իր աջակցությունն է հայտնել նախկին փոխնախագահ Ջո Բայդենին. այս մասին գրում է The New York Times-ը՝ Քլինթոնի՝ տեսակոնֆերանսի ընթացքում հայտարարությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Նախկին պաշտոնական նշել է՝ ինքը ուրախ է «ոչ միայն պաշտպանել Բայդենի թեկնածությունը», այլև «օգնել նրան լուսաբանել այն բազմաթիվ հարցերը, որոնք պետք է բարձրացվեն այս նախագահական ընտրարշավի ընթացքում». «Ջո Բայդենն ամբողջ կյանքում պատրաստվել է այդ պահին։ Վերջին 25 տարիներին ես նրա հետ աշխատելու առավելություն են ունեցել»,- բացատրել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ պաշտոնապես հանդես էր եկել հօգուտ Բայդենի, ով հավակնում է գալիք ընտրություններում դառնալ Դեմոկրատական կուսակցությունից միասնական թեկնածու:
Նշենք՝ երկրում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2020 թվականի նոյեմբերի 3-ին։ Ավելի վաղ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է ընտրությունները հերաձգվեն ողջ աշխարհում տարածում գտած կորոնավիրուսի ֆոնին, նշել էր՝ անհնար է։