| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն երախտագիտություն է հայտնել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիին Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև, որը վերահսկում է Գազայի հատվածը, զինադադար կնքելու ջանքերի համար: Այս մասին ասվում է Twitter-ում Իսրայելի վարչապետի մամուլի քարտուղար Օֆիր Գենդելմանի` արաբերենով հաղորդագրության մեջ։
«Շնորհակալություն, պարո'ն նախագահ ալ Սիսի, մեր տարածաշրջանում խաղաղության վերականգնման, ինչպես նաև անվտանգության և կայունության ամրապնդման գործում նշանակալի դերի համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ի երեկոյան Իսրայելի կառավարությանն առընթեր ռազմական կաբինետը միաձայն կողմ քվեարկեց Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի պահպանմանը: Զինադադարը սկսվեց մայիսի 21-ին` տեղական ժամանակով 02:00-ին: Կողմերը դադարեցրին գնդակոծությունները: Սակայն մայիսի 21-ի առավոտյան Երուսաղեմում Տաճարի լեռան վրա դարձյալ բախումներ սկսվեցին իսրայելական ոստիկանության և պաղեստինցիների միջև: