|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ջո Բայդենին ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ընտրական քվեարկության արդյունքների համաձայն՝ դեմոկրատ Բայդենը ստացել է 306 ձայն՝ 232-ի դիմաց: Հունվարի 6-ին արդյունքները պետք է հաստատվեն Կոնգրեսի կողմից:
Պուտինը Բայդենին հաջողություն է մաղթել և համոզմունք հայտնել, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը, չնայած տարաձայնություններին, կարող են նպաստել բազմաթիվ խնդիրների և մարտահրավերների լուծմանը:
«Իմ կողմից, ես պատրաստ եմ ձեզ հետ փոխգործակցության և շփումների»,- շեշտել է նա հեռագրում: