|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արցախի Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված․ ողջ գիշերվա ընթացքում և առավոտյան շարունակվել են հրետակոծությունն ու հրթիռակոծությունը: Այս մասին տեղեկացնում է Մարտունու քաղաքապետը:
«Չնայած վտանգավոր իրավիճակին՝ պատկան մարմինները վերականգնողական աշխատանքներ են անում, բավականին մեծ ռիսկայնությամբ, շատ դեպքում հայտնվելով թշնամու թիրախում:
Մարտունի քաղաքում իրականացնում են նաև մաքրման, ավերածությունների վերականգման աշխատանքներ։ Պաշտպանության բանակի և աշխարհազորայինների համատեղ ուժերով արվում է հնարավորն ու անհնարինը դրված խնդիրների հավուր պատշաճի լուծման համար: Թշնամին ստացել է համարժեք պատասխան, որը երկար կհիշի: Ընդհանուր առմամբ Մարտունին մնում է նույն դիրքում, որ եղել է 90-ականների ժամանակ:
Մարտունին իր բնակիչներով կանգուն է, պինդ է ու գնալու ենք մինչև վերջ, իսկ մեր վերջը հաղթանակն է լինելու»,-նշել է նա: