Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կկարողանա խոսել ու, հավանաբար, կհիշի այն ամենը, ինչ տեղի է ունեցել իր հետ ինքնաթիռում. տեղեկացնում է գերմանական Spiegel-ը, նաեւ՝ հաղորդում, որ նրա վիճակը շարունակում է բարելավվել, Նավալնին շուտով կկարողանա, բժիշկներից ու կնոջից բացի, այլ հյուրեր էլ ընդունել:
Այս ընթացքում Նավալնիի հնարավոր թունավորման մասին է խոսել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նա ասել է, որմեծ հավանականություն կա, որ ընդդիմադիր գործչին թունավորել են Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյաների պատվերով: Նաեւ հայտարարել է, որ ամբողջ աշխարհում մարդիկ, երբ տեսնում են այլախոհին թունավորելու փորձ, գիտակցում են՝ կա զգալի հավանականություն, որ դա իսկապես Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մտահղացումն է:
«Կարծում եմ, որ դա լավ չէ ռուս ժողովրդի համար»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը:
Հիշեցնենք, որ օրերս Նավալնիի դեպքին անդրադարձել էր նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, բայց զերծ էր մնացել Մոսկվային քննադատելուց:
Կրեմլը կտրականապես հերքում է իրեն վերագրվող մեղադրանքները: