|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն նոյեմբերի 6-ին Հարավարևելյան Եվրոպայում համագործակցության գործընթացին մասնակցող երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Եվրամիությունն անտեսում է եվրոպական արժեքները, որոնք «ինքն է փորձում առաջ տանել»:
«Եվրոպայում աճող պոպուլիզմը, ռասիզմը և իսլամի հանդեպ ատելությունը հակասում են այն արժեքներին, որոնք Եվրամիությունն ինքն է փորձում խթանել», - շեշտել է Չավուշօղլուն:
Թուրք նախարարը նշել է, որ եվրոպական ինտեգրման գործընթացն անհերքելի ներդրում է ունեցել տարածաշրջանի շատ երկրների զարգացման գործում, հատկապես` 1990-ականներին և 2000-ականների սկզբին: Նա ընդգծել է, որ Թուրքիան, որպես երկիր, որը շատ ոլորտներում արդյունքների է հասել ԵՄ-ի հետ ինտեգրման գործընթացում, ձգտում է համապատասխանել այս կազմակերպության հիմնադիրների կողմից սահմանված ինտեգրման իդեալներին և խստորեն դատապարտում է առկա խտրական միտումները: