|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
«ԱՄՆ-ի հայկական լոբբին անհանգստացած է հակահայկական ակտիվ գործունեությամբ աչքի ընկնող` Թուրքիայի նոր արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի նշանակվելու փաստով»,-ն գրել է թուրքական Turkishactionalert կայքը:
Այս մասին նյութ հրապարակած հայկական Asbarez-ի նյութից անհանգստացած թուրքական կողմը շարունակել է իր հերքողական և հակահայկական քաղաքականությունը՝ մեջբերելով Ղարաբաղյան խնդիրն ու Հայոց ցեղասպանության մասին իրենց դադարկախոսությունները:
Թուրքական կայքը մեջբերել է նաև Asbarez-ի լուրից մի հատված, որում հայկական կողմը հիշեցրել է Թուրքիայի ներկայիս արտգործնախարար Չավուշօղլուի՝ 2012 թվականին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղղված խոսքերը, որում նա քննադատել է Հայոց ցեղապանության հերքումը դադապարտող օրենքը Ֆրանսիայում` ասելով. «Ֆրանսուա Օլանդն ավելի վտանգավոր է: Ես Ֆրանսիայում գոռալու եմ, որ Ցեղասպանություն տեղի չի ունեցել: Դե, թող բանտարկեն ինձ»: