| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԵՄ գործող պատժամիջոցները Թուրքիայի դեմ բավարար չեն, իսկ ավելի խիստ պատժիչ միջոցառումների գործընթացը չափազանց դանդաղ է ընթանում: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, փոխանցում է Greek City Times-ը:
«Ինձ հետաքրքիր է` ինչպե ՞ ս ԵՄ-ն կարող է տասնամյակներ շարունակ համակերպվել իր անդամների, մասնավորապես` Թուրքիայից կողմից Հունաստանի դեմ պատերազմի սպառնալիքի հետ»,- ասել է Դենդիասը հունական Parapolitika թերթին տված հարցազրույցում:
Աթենքը ԵՄ անդամ երկրներին կոչ է արել խստորեն պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Միջերկրական ծովի ջրերում ածխաջրածինների հետախուզման համար, սակայն ԵՄ ղեկավարները հետաձգել են պատժիչ միջոցառումների քննարկումները մինչեւ 2021 թվականի մարտ:
Դենդիասը հերքել է եվրոպացի պաշտոնյաների առաջարկներն այն մասին, որ Թուրքիային զենքի մատակարարման էմբարգոն կխախտի միասնությունը ՆԱՏՕ-ում: «Ինչպե՞ս են նրանք արդարացնում իրենց դիրքորոշումը, մինչդեռ Հյուսիսատլանտյան դաշինքի հենասյունը` Միացյալ Նահանգները, պատժամիջոցներ են սահմանել Թուրքիայի դեմ»,- ասել է Դենդիասը: Նրա խոսքով` Աթենքը կշարունակի համբերատարություն եւ համառություն ցուցաբերել այս հարցում: