| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ազգային արժույթի ռեկորդային անկման ֆոնին, աշխատանքից ազատել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Մուրատ Ույսալին: Համապատասխան հրամանագիրը շաբաթ օրը հրապարակվել է կառավարության Resmi Gazete պաշտոնական թերթում:
«Հանրապետության կենտրոնական բանկի ղեկավար Մուրատ Ույսալը, օրենսդրության համաձայն, ազատվում է զբաղեցրած պաշտոնից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ փաստաթղթի` «այսուհետ Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Նաջի Աղբալը»: Նա նախկինում զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի ռազմավարական և բյուջետային վարչության պետի, ինչպես նաև Թուրքիայի ֆինանսների նախարարի պաշտոնը (2015-2018թթ.):
Թուրքական արժույթը երեքշաբթի թարմացրել էր իր ռեկորդային ցածր մակարդակը՝ 1 դոլարի դիմաց կազմելով 8,49 լիրա՝ անցնելով նախորդ նվազագույնից (1 դոլարի դիմաց 8,34 լիրա), որը գրանցվել էր հոկտեմբերի 30-ին:
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը թուրքական ազգային արժույթի արժեզրկումը կապում էր այն մտավախությունների հետ, որ Անկարան կարող է ներքաշվել Արցախում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության մեջ: