կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-24 12:35
Տարածաշրջան

Apple-ը դադարեցնում է Թուրքիայում վաճառքները լիրայի անկման պատճառով

Apple-ը դադարեցնում է Թուրքիայում վաճառքները լիրայի անկման պատճառով

Apple-ի թուրքական կայքում դադարել են առցանց գնումները, AirPods-ը, iPhone 11-ը, iPhone 13-ը և MacBook Pro-ի նոր մոդելները պատվիրելու համար հասանելի չեն։ Apple-ի արտադրանքի անհասանելիության մասին նախազգուշացման պատճառը թուրքական լիրայի անկումն է, որը 2018 թվականից ի վեր ամենացածրն է:

Այսպես՝ Haber7 առցանց հրատարակությունը հայտնում է, որ օգտատերերը Թուրքիայում Apple-ի պաշտոնական կայքի առցանց գնումների բաժնում բախվել են արտադրանքի անհասանելիության մասին նախազգուշացման։ Սա, ըստ թերթի, հաստատում է, թուրքական լիրայի փոխարժեքի անկման ֆոնին, սմարթֆոնների և այլ գաջեթների հնարավոր թանկացման մասին հաղորդագրությունը։ Ընկերությունն ինքը որևէ հայտարարություն չի արել իր արտադրանքի վաճառքը սահմանափակելու մասին։

Ըստ ShiftDelete.Net-ի՝ թուրքական լիրայի փոխարժեքի անկումը թուրք օգտատերերի կողմից «հին» գներով iPhone-ների պահանջարկի աճ է առաջացրել: Կայքում առաջինը սահմանափակվել է iPhone 11-ը: Սպասվում է, որ Apple-ը Թուրքիայում կթարմացնի սարքերի և աքսեսուարների բոլոր գները նոր սակագնով կամ ավելի հանգիստ միջավայրում՝ սահմանելով ներկայիս դրույքաչափը. գրում է ShiftDelete.Net-ը։

Նոյեմբերի 23-ին թուրքական լիրան թարմացրել է իր պատմական նվազագույնը՝ գրանցելով ամենամեծ անկումը 2018 թվականի արժութային ճգնաժամից հետո: Տարեսկզբից լիրան դոլարի նկատմամբ կորցրել է արժեքի գրեթե 40%-ը։