|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Էրդողանը նեղ շրջանակում բացատրել է, թե ինչ է կատարվում տնտեսության և լիրայի հետ:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ Թուրքիան տնտեսության մեջ նոր դարաշրջան է սկսել։ «Մեր նպատակն է ավելացնել արտադրությունը Թուրքիայում և այն դուրս բերել տոկոսադրույքների ճնշման տակից։ Մեր արտադրանքով գրավելու ենք օտարերկրյա ներդրողների ուշադրությունը։ Այդպես է մեծացել Չինաստանը։ Բայց մենք ավելի մոտ ենք շուկային, մենք ավելի շահութաբեր ենք»,- ասել է Էրդողանը։
Նա նաեւ նշել է, որ կառավարությունը բարդ ճանապարհ է ընտրել, սակայն 6 ամսից արդյունքներ կլինեն։ «Մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակը կավելանա, նրանց գնողունակությունը կբարձրանա»,- հավելել է Էրդողանը, որի այս խոսքերը հրապարակվել են Hürriyet թերթում։
Թուրքիայի նախագահը նման հայտարարություններ է արել իշխող կուսակցության Կենտրոնական գործադիր խորհրդի նիստում։