|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հայաստանում նոյեմբերի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2210 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 101773 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 428687 վերջին մեկ օրում` 5202 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 38088 պացիենտ. մեկ օրում ավելացել է 526-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 61782 անձ, վերջին մեկ օրում՝ 1647 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 30 քաղաքացի, մահացածների թիվը 1506 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 397 է: