կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-03 20:35
Հասարակություն

Արցախում զոհվել է ՀՅԴ ՀԵՄ անդամ Հարություն Հարությունյանը

Արցախում զոհվել է ՀՅԴ ՀԵՄ անդամ Հարություն Հարությունյանը

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ հանուն հայրենիքի ազատության և մեր սահմանների անձեռնմխելիության համար նահատակվածների թվում է նաև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Վանաձորի «Պետո» խմբի անդամ ընկեր Հարութ Հարությունյանը։

Դու միացար արծիվների երամին սիրելի ընկեր՝ մեզ թողնելով քո գործը շարունակելու պարտավորությունը։

Ընկեր Հարութի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 18։00-ին, Վանաձորի Սուրբ Նարեկացի եկեղեցում, հուղարկավորությունը վաղը՝ ժամը 12։00-ին։

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն