Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Yerkir.am-ը զրուցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջինը հարցերն ուղղած՝ ՀՅԴ ՀԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանի հետ:
- Վարչապետին առաջին հարցը Դուք ուղղեցիք և փոխանցեցիք թուղթ, ի՞նչ էր գրված թղթում:
- Հարցրեցի՝ արդյո՞ք հարիր է համարում այն բառապաշարը, որով ԿԳՄՍ նախարարը խոսում է մարդկանց հետ: Վարչապետը պատասխանեց, որ տեղյակ չէ: Նրան փոխանցեցինք թղթի վրա գրված արտահայտությունները, որոնք իրեն թույլ էր տվել Արայիկ Հարությունյանը, նաև՝ մետրոյի ժետոն, որպեսզի ԿԳՄՍ նախարարն այսօր մետրոյով տուն գնա և հասարակական տրամադրությունները ստուգի:
- Փաշինյանը նշեց, որ ԿԳՄՍ ոլորտների որոշումների համար միայն Արայիկ Հարությունյանը չէ պատասխանատու, դրանք արտահայտում են նաև կառավարության դիրքորոշումը, այս դեպքում դուք շարունակելո՞ւ եք պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
- Քանի որ Արայիկ Հարությունյանը համակարգում է ԿԳՄՍ ոլորտները և պատասխանատու է դրանց քաղաքականության համար, շատ տրամաբանական է, որ ոլորտի խնդիրների համար պահանջվում է ոլորտի նախարարի հրաժարականը: Եթե ամբողջ կառավարությունը կսկսի պաշտպանել Արայիկ Հարությունյանի բոլոր այս վիճահարույց տեսակետները, այն ժամանակ կորոշվի իրադարձությունների զարգացման ընթացքը:
- Վարչապետը, կարծես, համաձայն չէ ձեր պահանջին, ի՞նչ եք ակնկալում հանդիպումից:
- Տրամաբանական է, որ վարչապետը նշեց՝ թեպետ ծանոթ է մեր պահանջներին, բայց համաձայն չէ: Ակնկալում ենք՝ մեր տեսակետները փոխանցի Արայիկ Հարությունյանին, գուցե թիմակցի շուրթերով դրանք այլ արձագանք ստանան:
Ավելի վաղ Yerkir.am տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ՀՅԴ ՀԵՄ երիտասարդների հետ, որոնք նստացույց են անում ԿԳՄՍ նախարարության շենքի առջև: Փաշինյանը գնում էր ԱԳՆ՝ երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը եւ դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու։
Նարա Մարտիրոսյան