Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կան որոշակի մշակումներ, որոնք արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և դա է, որ այժմ քննարկվում է. լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Դեռևս կան բավականին հստակ մշակումներ (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար), որոնք կատարվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այժմ քննարկվում է հենց դա»,- ասել է նա:
Ռուդենկոն շեշտել է, որ Մոսկվան հանդես է գալիս Ղարաբաղում քաղաքական կարգավորման օգտին: «Մենք միանշանակ ելնում ենք այն բանից, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, լուծումը պետք է լինի քաղաքական, համապարփակ՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը»,- նշել է ՌԴ փոխարտգործնախարարը:
Նա նաև հավելել է, որ դեռ վաղ է խոսել Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպման մասին:
«Մենք բանակցություններ ենք վարում փորձագիտական մակարդակով, առաջին հերթին՝ Մինսկի խմբի շրջանակներում, այլ բանի մասին խոսելը դեռ վաղ է»,- նշել է Ռուդենկոն:
Նրա խոսքով՝ Մոսկվան «նախընտրում է շահարկումներ չանել Ղարաբաղի կարգավորման հարցում»: