Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ ԱԳՆ-ն ասում է՝ Մինսկի խմբի առաջարկները պատերազմ, Շուշիի ու Հադրութի կորուստ եւ 5000 զոհ չէին ենթադրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սթափ հարթակ»-ի նախաձեռնող Քրիստինա Նազարյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ հայտարարությանը՝ ի պատասխան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում «Լավրովի պլան»-ի մասին արած հայտարարություններին։
«Ավելի քան վստահ եմ, որ հայ հասարակության համար թարքմանություն անհրաժեշտ չի, սակայն, իմանալով «իշխանության» ներկայացուցիչների թերուսության մակարդակը ու հաշվի առնելով կրթությունս, փորձեմ բացատրել ինչ են ասում թերուսներին:
Ի դեպ սա ՌԴ ԱԳՆ արձագանքն է ՀՀ Ազգային ժողովի «նախագահի» թերուս հարցազրույցներում հնչեցրած մտքերին Լավրովի պլանի մասին:
Ասում են.
1) Լավրովի պլան չի եղել, այլ եղել է Մինսկի խմբի առաջարկ, որի վերջին խմբագրումը կողմերին է հանձնվել 2019!! թվականին, որը ենթադրում էր առաջին փուլում 5 ռայոնների հանձնում և հետագայում ևս երկուսը, բայց պարտադիր կապված Արցախի կարգավիճակի հետ, այսինքն չկա կարգավիճակ` չկա երկու ռայոն:
2) ինչ վերաբերվում է Արցախի կարգավիճակին, ապա ՄԻՆՉև 2020 ԱՇՈւՆԸ բանակցությունների սեղանին դրված էր Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում՝ կողմերի համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո` համազգային քվեարկության միջոցով, ինչը կարտահայտեր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունը և կունենար միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան իրավաբանորեն պարտադիր բնույթ:
Ասել է թե սա էիք բանակցում, էն որ երկու տարի ասում էիք. չենք բանակցում, կամ ինչ ուզում էնք էն էլ բանակցում ենք:
Այսինքն ալեն սիմոնյանի արած այն արտահայտությանը, որ ռուսներն են հանձնել Արցախը և եթե իրենք հանձնող լինեին, ապա կհամաձայնվեին Լավրովի պլանին, ի պատասխան Ռուսաստանի ԱԳՆ-ն ասում է, որ Մինսկի խմբի առաջարկները`
ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈւՄ պատերազմ,
ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈւՄ 5000 - ից ավել երիտասարդների կյանքերի հաշվին հանձնված Արցախ,
ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈւՄ Շուշիի և Հադրութի կորուստ,
ՉԷԻՆ ԵՆԹԱԴՈւՄ Արցախի կարգավիճակի անորոշություն
ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ 10 միլիոնանոց մի ամբողջ ազգի նվաստացում
ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ Սյունիքում տրված ճանապարհներ
ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈւՄ անեն օր ՀՀ սահմանին զոհեր, գերիներ ու վիրավորներ
ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈւՄ մինչ օրս անհետ կորած զինվորներ
ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ մինչ օրս դիահերձարանում թաքցրած դիակներ
ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ հազաավոր որբեր
ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ 1915 թվի նման ցեղասպանությունը
ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ տասնյակ հազարովոր հայերի արտագաղթ
ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ Արցախի հայաթափում
ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ Հայաստանի թրքացում:
Ու այս ամենը եղավ, ու եղավ միայն մեկ մարդու պատճառով»,- գրել է Նազարյանը: