|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռուսաստանը դժգոհ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից, ինչի մասին բազմիցս բացահայտ հայտարարել է։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ինքներս դժգոհ էինք դրա աշխատանքից, մեծամասամբ քննադատում էինք հատկապես, երբ արևմտականները սկսեցին արգելափակել դրա աշխատանքը և բացահայտ արտահայտեցին այդ դիրքորոշումը», - ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ «2022 թվականի փետրվարին արևմտյան երկրները թաղել են ԵԱՀԿ Մինսկի խումբը»։ Այն ժամանակ, Զախարովայի պնդմամբ, ակնհայտ է դարձել, որ Արևմուտքը վճռական է տրամադրվել սեփական շահերը պաշտպանելու, խնդիրը քաղաքականացնելու, ոչ թե խնդիրը լուծելու հարցերում։