|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները թիրախներ են խոցել Սիրիայում՝ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ձեռքը ժամանակակից զենքի ընկնելը կանխելու համար. հայտնում է TAСС-ը:
«Մեր քաղաքականությունը հետևողական է «Հըզբոլլահին» ժամանակակից զենքի փոխանցման փորձերը հայտնաբերելու դեպքում, և եթե ունենք հետախուզական տվյալներ, եթե ունենք օպերատիվ հնարավորություն, մենք աշխատանք ենք տանում իրադարձությունների նման զարգացումը կանխելու համար»,- ասել է նա:
«Դա այն է, ինչ տեղի է ունեցել, և դա այն է, ինչ տեղի է ունենալու»,- հավելել է վարչապետը: