|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարձակվել են Դամասկոսի հարավային արվարձանների վրա: Հարձակումը հետ մղելու համար Սիրիայի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ են գործի դրվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ սիրիական SANA լրատվական գործակալությանը հղումով:
Իսրայելը հարձակվել է Սիրիայի զինված ուժերի ցամաքային թիրախների ու դիրքերի վրա՝ Դամասկոսի հարավային արվարձաններում: Սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է խոցել որոշ հրթիռներ: Պաշտոնական տվյալների համաձայն՝ սիրիական կառավարական զինված ուժերի շրջանում զոհեր չկան: Հարվածը հասցվել է Գոլանի բարձունքների օդային տարածքից:
Հիշեցնենք, որ Իսրայելը պարբերաբար հարձակվում է Սիրիայի վրա: Վերջին անգամ հարված էր հասցվել դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը: Այդ ժամանակ Դամասկոսի արվարձանում գտնվող օբյեկտները նույնպես հարձակման էին ենթարկվել:
Տեսանյութը՝ հղումով։