|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 15:07-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի երկաթգծի «Արաքս» կայարանի մոտակայքում այրվում է էլեկտրաքարշ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ երկաթգծի Արաքս-Դալարիկ հատվածի 2817 կմ-ին՝ ՊԿ 4 հատվածում, այրվում է «ВЛ-8-122» էլեկտրաքարշի սրահը. տարածման վտանգ չկա:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:45-ին, մարվել՝ 17:58-ին: Այրվել է էլեկտրաքարշի սրահը։
