Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Մայիսի 30-ին, ժամը 17:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. ներսում քաղաքացի կա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգաբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բնակիչ Ա. Ղ.-ը (1955) տանից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:
Ա.Ղ.-ը տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:17-ին, մարվել՝ 17:28-ին: Տան ննջասենյակում (12 քմ) ամբողջությամբ այրվել է մահճակալ, պատուհան, դուռ, պահարանը՝ մասամբ:
Երկու ականատես քաղաքացիներին հոգաբանական խորհրդատվության գծով հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: