|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Տեղեկացրել էինք, որ հուլիսի 30-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի ՃՈ վարչական շենքի հետնամասում էլեկտրաքարշը վրաերթի է ենթարկել մի կնոջ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 15.10-ի սահմաններում Փամբակ-Վանաձոր 2652-րդ կմ-ի երրորդ պիկետում էլեկտրաքարշը վրաերթի է ենթարկել երկաթգծի նշված վայրում պառկած մոտ 30-35 տարեկան կնոջ՝ պատճառելով մահ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է դիակի ինքնությունը՝ 1980 թ. ծնված Թեհմինե Վանեսյան:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն: