|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Մայիսի 19-ին, ժամը 10:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում այրվում է կրպակ:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան 1 հասցեում գտնվող սննդի կետում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:16-ին, մարվել՝ 10:22-ին: Սննդի կետում (5 քմ) ամբողջությամբ այրվել է գույքը և մոտակայքում գտնվող գովազդային վահանակը (4 քմ):
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: