|
Փոխարժեքներ
14 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 380.83 |
| EUR | ⚊ | € 444.28 |
| RUB | ⚊ | ₽ 4.8304 |
| GBP | ⚊ | £ 512.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.25 |
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ավտոմեքենայի սրահում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 2 հոգի այրվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկանության Արտաշատի բաժնում հրդեհի մասին ահազանգը ստացվել է այսօր` ժամը 13:20-ին։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի սրահում, ինչի հետևանքով Արարատի մարզի բնակիչներ 30-ամյա Պ. Ա.–ն ու 38-ամյա Ա. Կ.–ն այրվածքներ են ստացել։
«Երկու տղամարդիկ վերին և ստորին վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ ախտորոշմամբ տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն»,–գրում է կայքը։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։