|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Իրանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման նախաձեռնությամբ, որտեղ գլխավոր դերը ստանձնելու են տարածաշրջանի երկրները: Այս մասին հինգշաբթի օրը Մոսկվա ժամանելուն պես հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին. հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Մենք պատասխանատվություն ենք վերցնում մեզ վրա և կօգնենք լուծել ճգնաժամը», - ասել է դիվանագետը։
«Մենք տարածաշրջանային մոտեցում ենք առաջարկել այն երկրներին, որոնց հիմնական դերը այս ճգնաժամի լուծումն է, և Ռուսաստանը տարածաշրջանի կարևոր երկրներից մեկն է», - ասել է նա:
Իրանի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցույց է տվել իր անարդյունավետությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում: