|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ամերիկյան վարչակազմը պատրաստվում է այս շաբաթ Իրանի կառավարությանը ներկայացնել նոր առաջարկներ՝ Թեհրանի միջուկային զարգացման ճգնաժամի կարգավորման համար նախատեսված՝ համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (JCPOA) շուրջ ստեղծված իրավիճակը փակուղուց դուրս հանելու համար: Այս մասին հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Հրապարակումը բացատրում է, որ ամերիկյան նախաձեռնությունը նախատեսում է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների որոշակի թուլացում`ի պատասխան Թեհրանի կողմից որոշակի միջուկային գործողությունների կասեցման, ինչպիսիք են արդիական ցենտրիֆուգների կիրառումը և ուրանի հարստացումը մինչև 20%:
Պարբերականը չի ներկայացնում ամերիկյան առաջարկի այլ մանրամասներ:
Հոդվածում ասվում է նաև, որ այս տարվա սկզբին Իրանն արդեն մերժել էր ԱՄՆ-ի մեկ այլ առաջարկ երկու կողմերի՝ միջուկային գործարքի լիարժեք կատարման պայմաններին վերադառնալու վերաբերյալ: Վաշինգտոնի ու Թեհրանի միջև ուղղակի շփում չկա, դրանք հիմնականում գործում են եվրոպացիների միջոցով. գրում է թերթը: