Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե նախորդ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի ղեկավարին հրավիրել է համատեղ մասնակցել ղարաբաղյան ճգնաժամի կարգավորմանը. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք Պուտինի հետ քննարկեցինք Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները: Մենք ասացինք՝ եկեք Կովկաս, լուծեք այս հարցը: Եթե ցանկանում եք, միասին լուծենք։ Դուք զրուցեք ձեր գործընկերոջ, մենք՝ մեր գործընկերոջ հետ։ Թող մեր ԱԳՆ ղեկավարները և ուրիշները նույնպես խոսեն։ Կարևորը հասկանալն է՝ կլուծե՞նք այս հարցը, թե՞ոչ։ Մենք ակեղծ ենք։ Եկեք սա ավարտենք արդեն: Մենք անկեղծ ենք: Եվ ես հավատում եմ, որ դուք նույնպես անկեղծ եք»,- ասել է Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ:
«Նրանք մեզ ասում են՝ դուք Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալներ եք ուղարկում Ադրբեջան: Ես հարգարժան նախագահ Պուտինին ասացի՝ այժմ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության մոտ 2 հազար անդամներ կռվում են Հայաստանի կողմում, նրանց ից յուրաքանչյուրը վճարվում է 600 դոլար: Նա պատասխանեց, որ այդ մասին ոչինչ չգիտի: Ես նրան ասացի այդ մասին»,- հավելել է Էրդողանը:
Նշենք, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի քննարկվել Թուրքիայի մասնակցությունը բանակցային գործընթացին։