Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԵՄ-ն աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, որը հիմնված է լինելու ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների վրա. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն։
«Մենք մտահոգված ենք տարածաշրջանում տեղի ունեցող բախումներով։ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և շարունակում է զարգացնել տարածաշրջանային գործունեությունը բարիդրացիական հարաբերությունների համատեքստում»,- նշել է նա։
Ըստ Եվրահանձնաժողովի նախագահի` ԵՄ-ն աջակցում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացմանը։ Հարցին, թե ինչպե՞ս է ԵՄ-ն վերաբերվում հարևան Հայաստանի հետ փակ սահման ունեցող Թուրքիայի` եվրաընտանիքի անդամ դառնալու նկրտումներին, Բարոզոն պատասխանել է. «Հաշվի առնելով տնտեսական շրջափակումը և փակ սահմանները երկու երկրների միջև` մենք, անշուշտ, քննարկում ենք Թուրքիայի հետ այդ հարցը։ Թուրքիան և Հայաստանը պետք է աշխատեն գործընկերության ոգով և երկխոսության միջոցով հաղթահարեն դժվարությունները»։
Եվրահանձնաժողովի նախագահը նաեւ անդրադարձել է ԵՄ-Հայաստան հարաբերություններին, նշել է, որ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի ջանքերը` ուղղված առևտուրն ավելի եռանդուն դարձնելուն, ինչպես նաև կառուցվածքային և վարչական կարողությունների ուժեղացմանը: Նա ընդգծել է, որ հարաբերություններն ավելի խորացնելու և ժողովրդավարական բարեփոխումներն առաջ տանելու անհրաժեշտություն կա, նաեւ տեղեկացրել է, որ սկսվելու են բանակցություններ Հայաստանի հետ վիզային ռեժիմի հեշտացման ուղղությամբ: