|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ նրանց ուղեկցող անձանց:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ միջնորդների խաղաղարար ջանքերին հակառակ Ադրբեջանը շարունակում է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը խոչընդոտում է ոչ միայն հակամարտության կարգավորմանը, այլեւ առհասարակ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը կողմերի միջեւ:
Դա ե'ւ շփման գծի ողջ երկայնքով զինադադարի ռեժիմի խախտումներն են, ե'ւ տարբեր իրադարձությունների խեղաթյուրված ներկայացումը, ե'ւ մարդասիրական խնդիրների միտումնավոր քաղաքականացումը:
Նախագահը դրանց շարքն է դասել համանախագահների կողմից իրականացված դաշտային առաքելության եւ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման շուրջ Ադրբեջանում չդադարեցվող շահարկումները:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, պաշտոնատար այլ անձինք: