|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայացած հանդիպման ժամանակ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին հրավիրել է քննարկել ևս երկու ատոմային էլեկտրակայանների կառուցման հարցը, բացի «Աքքույու» ԱԷԿ-ից, որն արդեն կառուցում է «Ռոսատոմը»:
«Կոմերսանտ» թերթը գրում է, որ խոսքը Սինոփի և Իղնեադայի մասին է, որոնք գտնվում են Սև ծովի ափին:
«Ռոսատոմը» մեկնաբանել է թուրք առաջնորդի առաջարկը:
«Մենք միշտ բաց ենք քննարկելու հնարավորությունները, որոնք ընդլայնում են մեր համագործակցությունը թուրք գործընկերների հետ»,- մեջբերում է «Կոմերսանտը» ռուսական պետական կորպորացիայի ներկայացուցչին:
Թուրքիայում ատոմային էլեկտրակայաններ կառուցելու վերաբերյալ խոսակցության մասին լուրը լրագրողների հետ զրույցում հաստատել էր նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: