|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական լուծման համար: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսական կողմը, ինչպես նախկինում, ջանք չի խնայում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծելու համար»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այս հակամարտությունը կարող է ռազմական լուծում ունենալ:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը չի մեկնաբանել թուրքական ԶԼՄ–ների այն տեղեկատվությունը, ըստ որի՝ նոյեմբերի 7-ին կայացած հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ` Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու համար: Պեսկովի խոսքով՝ Կրեմլի մամուլի ծառայությունը նոյեմբերի 7-ին արդեն զեկուցել է Պուտինի ու Էրդողանի քննարկած թեմաների մասին: «Ես այս հաղորդագրությանն ավելացնելու բան չունեմ: Ղարաբաղի հարցն իսկապես շոշափվել է»,- ասել է Պեսկովը: