|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում ևս մեկ անգամ առաջարկել է Անկարայում կամ Ստամբուլում հանդիպում կազմակերպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահի վարչակազմը Պուտինի հետ Էրդողանի հեռախոսազրույցից հետո։
«Թուրքիայի նախագահը նշել է, որ որոշ հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելու համար կարող է անհրաժեշտ լինել առաջնորդների մակարդակով հանդիպում։ Նշելով դա՝ Էրդողանը կրկնել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին Ստամբուլում կամ Անկարայում հյուրընկալելու՝ իր առաջարկը»,– ասվում է զեկույցում:
Էրդողանը հայտնել է իր «անկեղծ ցանկությունը, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները դրական արդյունքների բերեն»։ Նրա խոսքով՝ «մշտական հրադադարը ճանապարհ կհարթի երկարաժամկետ կարգավորման համար»։ Թուրքիայի նախագահն ընդգծել է «մարդասիրական իրավիճակի մոնիթորինգի և երկու ուղղություններով մարդասիրական միջանցքների արդյունավետ ու անխափան գործունեության մշտադիտարկումը»։