Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ, առհասարակ, ԱՄՆ-ի ուշադրությունն առաջիկա շաբաթներին կենտոնացված է լինելու միայն ընտրությունների վրա։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ամերիկացի փորձագետ, դիվանագետ Ջոն Հերբսթը՝ նշելով, թե ավելի ուրախ կլիներ, եթե Ամերիկան շատ ավելի ակտիվ լիներ եւ փորձեր ինչ-որ կերպ ազդել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վրա։
Վերջինիս համար սպասելի էր, որ ԱՄՆ-ում արտգործնախարարների մակարդակով կհասնեին հումանիտար հրադադարի, եւ միեւնույն ժամանակ սպասելի էր, որ այդ պայմանավորվածությունը չի կատարվելու։
«Իրական հարցն այն է՝ երկու առաջնորդներն ուզո՞ւմ են դադարեցնել պատերազմը, նրանք ուզո՞ւմ են վերադառնալ տուն, եւ կկատարվի՞ արդյոք հրադադարի համաձայնությունը։ Ակնհայտ է, որ Մոսկվան փորձում է ինչ-որ կերպ վերահաստատել եւ կյանքի կոչել հրադադարի այն համաձայնությունը, որը ձեռք բերվեց Ռուսաստանի մայրաքաղաքում 10 օր առաջ։
Բայց ես կասկածում եմ, որ երկու առաջնորդներն այնքան էլ չեն ուզում գնալ այդ հանդիպմանը», – նշեց նա։
Հավելենք, որ ադրբեջանական կողմը չպահեց նաեւ հումանիտար հրադադարի հասնելու երրորդ փորձը եւ երեկ կրկին դիմեց սադրանքի։ Այս կոնտեքստում մնում է սպասել՝ ինչ կտա հոկտեմբերի 29-ին Ժնեւում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում