Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շտապօգնության 4 մեքենայով բեռնված կցորդը հատել է ռուս-վրացական սահմանի Կազբեգի hսկիչ անցակետը և արդեն շարժվում է Հայաստան։ Այս մասին Sputnik Армения-ին ասել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Կցորդներն, ամենայն հավանականությամբ, կանգնեցվել են ընթացակարգային հարցերի պատճառով։ Կցորդներից մեկը չորս մեքենայով բաց է թողնվել, երկրորդ կցորդի հարցն ուսումնասիրվում է»։
Ըստ Թանանյանի՝ երկրորդ կցորդը Հայաստան կուղևորվի երեկոյան։ Նա նշել է, որ ճանապարհին են ևս մի քանի կցորդներ, որոնք հումանիտար օգնություն են տեղափոխում։ Դիվանագետի խոսքով՝ հումանիտար բեռը հավաքվել է Ռուսաստանի հայկական համայնքի ներկայացուցիչների միջոցով։
Ավելի վաղ հայտնել էինք՝ համացանցում լուրեր էին շրջանառվում, թե Վրաստանն արգելում է ՌԴ-ից ՀՀ բերվող շտապ օգնության ՈՒԱԶ-ների մուտքը։