Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.
«Աշխարհի 5-րդ վերաբաժանումը արդեն մոտենում է ավարտին․․․
Ուկրաինան առաջիկա ամիսների ընթացքում վերջնական կմասնատվի Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև, Մեծ Բրիտանիայի զորքը պաշտոնապես տեղակայվում է և ռազմաբազա կտեղադրի Ուկրաինայի արևմտյան հատվածում։ Արևմուտքն արդեն դրան է պատրաստում ուկրաինացիներին։
Իսրայելը կստանա Գազայի հատվածի մոտ հայտնաբերված 122 տրիլիոն խմ գազի և 1,7 մլրդ բարել նավթի հանքերը։ Դրանք շահագործելու իրավունքն արդեն ստացել է բրիտանական BP (British petroleum) ընկերությունը։
Արցախին ամբողջությամբ տիրանալուց հետո Ադրբեջանը արդեն մի շարք վայրերում տեղակայել է բրիտանական Anglo-Assian Mining ընկերության սարքավորումները, որպեսզի Կովսականում, Բերձորում, Դրմբոնում, Կաշենում, Գանձասարում զբաղվեն ոսկու և բազմամետաղային հանքերի, ուրանի արդյունահանմամբ։
Բայց այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Աշխարհի 5-րդ վերաբաժանումը Հայաստանի համար նոր աղետ է բերում։ Գերտերությունները դրանց մասին նախապես զգուշացնում են իրենց խամաճիկների բերանով։
Հիշեք առաջիկա 15 օրերի հնարավորության մասին։ Դա պատահական չէ»։