Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Ուկրաինայի հայերը շարունակում են հումանիտար օգնություն ցուցաբերել հայրենիքին: «AnalitikaUA.net»-ը տեղեկացնում է, որ նախօրեին Երևանում դիմավորել են 100 տոննա հումանիտար բեռով 5 բեռնատար՝ բերված Ուկրաինայից: Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը նշել է, որ ևս 40 տոննա հումանիտար օգնություն պատրաստվում է:
Արդեն հայրենիքին տրամադրված օգնության մեջ շտապօգնության մեքենաներ են, ռեանիմոբիլներ, գեներատորներ, բժշկական սարքավորումներ, սննդամթերք, հագուստ և այլն:
«Ուկրաինայի հայերի միության կողմից ավելի քան 2 հազար 500 մարդ ամեն օր ապահովվում է սննդով և անհրաժեշտ պարագաներով: Ավելի քան 100 ընտանիք ապահովվել է կացարանով»,-նշել է Հովակիմ Հարությունյանը:
Պատերազմի առաջին իսկ օրերից Կիևում և Երևանում աշխատում են Ուկրաինայի հայերի միության օպերատիվ շտաբերը, որոնք օգնություն են տրամադրում հայրենակիցներին: