կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-26 16:20
Արցախ

Աղոթում եմ ձեզ համար. Մել Գիբսոնն իր աջակցությունն է հայտնել հայերին

Աղոթում եմ ձեզ համար. Մել Գիբսոնն իր աջակցությունն է հայտնել հայերին

Հոլիվուդյան դերասան ու ռեժիսոր Մել Գիբսոնը Արցախում պատերազմի մասին ուղերձ է հղել ու հայտարարել, որ աղոթում է ինչպես ամբողջ հայության, այնպես էլ հակամարտության խաղաղ լուծման համար։ RTVI-ը հրապարակել է նրա կարծիքն Արցախում պատերազմի մասին։

Գիբսոնը, մասնավորապես, նշել է. «Խոր ցավով տեղեկացա հայկական Արցախում հակամարտության վերջին սրման մասին։ Ես այստեղ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բազմաթիվ հայ ընկերներ ունեմ, ու նրանք պատմում են իրենց տառապանքի, մտերիմների կորստի մասին։

Ես շատ եմ հարգում հայ ազգին՝ շատ ամուր ու մեծահոգի։ Նա ստիպված է եղել հսկայական դժվարությունների բախվել։ Ինչպես գիտենք դուք և ես, այդ մարդկանց կարողություններն անսահման են

Այս բարդ ժամանակներում աղոթում եմ ձեզ համար։ Աղոթում եմ նաև, որ խաղաղ լուծում գտնվի, և որ հզոր տերությունները միջամտեն ու ճանաչեն ստեղծված իրավիճակը։ Ես հույս ունեմ, որ դուք խաղաղության կհանգեք։

Ընկերնե՛ր, ուժեղ մնացեք, շարունակեք անել ձեր գործը, ու թող Աստված օրհնի ձեզ»։