|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել՝ քաջալերելով ռազմաճակատ մեկնող հայերին։
Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի ոստիկանությունն ու զինվորականները միանում են։ Բարոյական ոգին բարձր է։ Մենք բոլորս սրտով նրանց հետ ենք, և թող Աստված պահապան լինի նրանց»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի առավոտյան մեծածավալ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ: Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։