|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Աստանայում Բելառուսի անվտանգության խորhրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասեմի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու հարցում աջակցում է նրան։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն` Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությանը հղումով:
«Սանկտ Պետերբուրգում բոլոր երկրների ղեկավարները որոշում ընդունեցին պաշտպանել Ձեր թեկնածությունը, որն առաջարկել է Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն: Դուք արդեն սկսել եք հանդիպել կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հետ: Եղել եք Բիշքեկում: Համոզված եմ, որ Ձեր հանդիպումները լավ են անցել: Դուք զինվորական եք ու համապատասխան կրթություն ունեք։ Աշխատել եք Բելառուսի գլխավոր շտաբում, անվտանգության խորհրդում։ Ծանոթ եք ՀԱՊԿ աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների ու խորհրդակցությունների։ Մենք կաջակցենք Ձեզ»,- ասել է նա։
Ղազախստանի նախագահը նաև ընդգծել է ՀԱՊԿ արդյունավետ աշխատանքի ապահովման կարևորությունը։