Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոլիվուդյան հանրահռչակ դերասան Մել Գիբսոնը դատարանի առաջ է կանգնելու ընտանեկան բռնության մեղադրանքով: Նրան մեղադրում է իր նախկին ընկերուհին` Օկսանա Գրիգորիեւան, որը Գիբսոնից մի աղջիկ ունի: Նրանց հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում շատ լարված էին, ինչն էլ անցյալ տարվա ապրիլին հանգեցրեց նրանց սիրավեպի ավարտին:
Գրիգորիեւան հայտարարել է, որ Գիբսոնը վեճի ժամանակ հարվածել է իրեն ու քաշել ատամը: Անցյալ ամռանը Radaronline.com կայքում մի ձայնագրություն էր զետեղվել, որում` հավանաբար Մել Գիբսոնը Գրիգորեւայի հասցեին ռասայական բնույթի սպառնալիքներ ու հայհոյանքներ է տեղում:
Սակայն Գիբսոնը պնդում է, որ ձայնագրությունը կեղծ է, Գրիգորեւայի ձեռքի գործն է, որ իրենից բաժանվելու պատճառ ունենա:
Սկանդալը վնասել է Գիբսոնի հոլիվուդյան կարիերային. դերասանի գործակալը լքել է նրան, «Կուղբ» ֆիլմի պրեմիերան հետաձգվել է, մեկ այլ ֆիլմի դերասանական կազմը հրաժարվում է աշխատել նրա հետ: