|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանում նոր աղանդ է հայտնվել, որին անդամակցում են հայ պաշտոնյաների կանայք: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը:
Ըստ նրա` աղանդը կոչվում է Երևանի ավետարանական եկեղեցի: «Նրանք քարոզում են այն, ինչ մյուս բոլոր աղանդները, այսինքն` իրենք են ճշմարիտ, պետք է բոլորն իրենց հետևեն: Նրանց առաջնորդը Լևոն Բարդակչյանն է: Ի դեպ, նրանց շարքերում է նաև Աղվան Հովսեփյանի կինը»,- ասաց Հովհաննիսյանը:
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ դա անհեթեթություն է: «Հիվանդ երևակայության արգասիքներին չենք արձագանքում»,- հավելեց նա: